Զուրաբիշվիլին հեռացել է նախագահական նստավայրից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սալոմե Զուրաբիշվիլին լքել է Վրաստանի նախագահական պալատը և միացել հավաքված ցուցարարներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը: Նրա երդմնակալության արարողությունը տեղի է ունենում երկրի խորհրդարանի շենքում:

Ինչպես հայտարարել է Զուրաբիշվիլին, ինքը կլքի նախագահական պալատը, բայց կմնա ժողովրդի մոտ և կպայքարի նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար։

Զուրաբիշվիլին պնդում է, որ բազմաթիվ առաջարկներ է ստացել գործընկերներից և մտադիր է այցելել արտասահմանյան երկրներ։ 

Նա նախատեսում է մասնակցել նաև դեկտեմբերի 31-ի բողոքի ակցիային և Ամանորը նշել Ռուսթավելի պողոտայում ցուցարարների հետ։

Դեկտեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանն ընտրել է երկրի նոր նախագահին։ 

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Կավելաշվիլին ստացել է 300 ձայնից 224-ը: 

Հանրապետությունում ավելի քան մեկ ամիս է շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը, որոնք սկսվել են հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ «Վրացական երազանք» կուսակցությունը՝ ստացել է ձայների 53,93 տոկոսը։ 

Բարձրագույն օրենսդիր մարմին են մտել նաև չորս ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք հայտարարել են, որ չեն ճանաչելու քվեարկության արդյունքները և կոչ են արել համակիրներին գնալ հանրահավաքների։

Զուրաբիշվիլին, ով նախկինում չէր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հայտարարել է, որ չի հրաժարվի նախագահի պաշտոնից։

Նրա պնդմամբ՝ ոչ լեգիտիմ խորհրդարանում չեն կարող լինել պետության ղեկավարի օրինական ընտրություններ։ 

Նա իրեն հռչակել է նաև երկրում իշխանության միակ օրինական ներկայացուցիչ։

 

Հայերեն Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը