Վրաստան

Երկրաշարժ Վրաստանում, այն զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում

1 րոպեի ընթերցում

Երկրաշարժ Վրաստանում, այն զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41․40⁰ և արևելյան երկայնության 44.18⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ Փրկարար ծառայությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Բավրա, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան քաղաքներում և Մեծավան, Սարչապետ, Միխայելովկա գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում