Աշխարհ

«Թալիբան»-ը հայտարարում է Պակիստանի բանակի դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին

1 րոպեի ընթերցում

«Թալիբան»-ը հայտարարում է Պակիստանի բանակի դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ սկսում են ռազմական գործողություն Պակիստանի բանակի դեմ՝ ի պատասխան Աֆղանստանի սահմանամերձ գյուղերին հասցված ավիահարվածների։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աֆղանստանի պաշտպանության նախարար Մավլավի Մուհամմադ Յակուբ Մուջահիդը նախազգուշացրել է Պակիստանին՝ հայտարարելով, որ «ագրեսիայի ոչ մի գործողություն անպատասխան չի մնա»։

«Թալիբան»-ը հայտարարում է, որ Պակիստանի ավիահարվածի հետևանքով Արևելյան Աֆղանստանում զոհվել է 46 մարդ՝ մեծ մասը կանայք և երեխաներ։ Պակիստանի զինվորականներն, իրենց հերթին, հայտարարել են, որ գործողության ընթացքում, որը հիմնված էր հետախուզական տվյալների վրա, սպանել են Պակիստանում «Թալիբան» խմբավորման 13 զինյալի։

Ի պատասխան՝ «Թալիբան»-ի ուժերը գրավել են մի քանի անցակետեր Պակիստանի հետ սահմանին։ Շարժման ներկայացուցիչներն այս գործողությունները անվանել են «հատուցում»՝ ընդգծելով, որ դրանք ուղղված են Պակիստանի ռազմական ագրեսիայի դեմ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում