Հայաստան

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաները Աննա Հակոբյանի անունից ստացել են ամանորյա նվերներ

1 րոպեի ընթերցում

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաները Աննա Հակոբյանի անունից ստացել են ամանորյա նվերներ

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի օգնականներ Վարդուհի Մանուկյանն ու Լիլիա Բադալյանը դեկտեմբերի 27-ին այցելել են պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և Աննա Հակոբյանի անունից նվերներ են հանձնել բուժվող երեխաներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Աննա Հակոբյանի գրասենյակը։

Թեև վարչապետի տիկինը COVID-19-ով վարակված չէ, իսկ ԱՆ 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի համաձայն կոնտակտավորների մեկուսացում այլևս չի պահանջվում, այնուամենայնիվ, այս տարի Աննա Հակոբյանը խախտել է ավանդույթը և չի այցելել փոքրիկների Նոր տարին և Սուրբ Ծնունդը շնորհավորելու։

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 56 երեխա, որոնցից 21-ը` ստացիոնար:

Աննա Հակոբյանը շնորհավորել է բոլորին, մաղթել շուտափույթ և լիարժեք ապաքինում: Վարչապետի տիկինը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկներին, որոնք անմնացորդ նվիրված են իրենց առաքելությանը և ջանք չեն խնայում երեխաներին բուժելու համար:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում