Եվրոպա

Հելսինկիում տեղի է ունեցել Ֆինլանդիայի պատմության մեջ ամենաուժեղ երկրաշարժը

1 րոպեի ընթերցում

Հելսինկիում տեղի է ունեցել Ֆինլանդիայի պատմության մեջ ամենաուժեղ երկրաշարժը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեկտոնական շարժումների չափումների առումով Ֆինլանդիայի պատմության մեջ ամենահզոր երկրաշարժը տեղի է ունեցել Հելսինկիում Սուրբ Ծննդյան օրը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ըստ Հելսինկիի համալսարանի սեյսմոլոգ Թոնի Վեյկոլայնենի՝ Սուրբ Ծննդյան օրը տեղի ունեցած երկրաշարժը 1,1 մագնիտուդ էր։ «Դա Հելսինկիում երբևէ արձանագրված ամենաուժեղ երկրաշարժն էր»,-ասել է նա։

Երկրաշարժը տևել է մեկ րոպեից էլ քիչ։ Ճշգրիտ պատճառը դեռ պարզ չէ, թեև չի բացառվում մարդկային գործոնը, որովհետև երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնվող մի քանի շրջանների բնակիչները ուժեղ պայթյուն են լսել, և ոստիկանությունը պայթյունի մասին հաղորդումներ է ստացել։

Ֆինլանդիայում տարեկան գրանցվում է մոտ երկու հարյուր երկրաշարժ։ Օրինակ՝ սեպտեմբերին Հելսինկիում 1 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել։

Մայրաքաղաքին հարող տարածքներում 2011 և 2013 թվականներին նույնպես տեղի են ունեցել երկրաշարժեր։ Ստորգետնյա ցնցումներ են զգանցվել Էսպու և Մենցելյա քաղաքներում։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում