Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների աճ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի շրջանում աճ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ Հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը:
Ամանորյա տոնական օրերին ստեղծվում են նպաստավոր պայմաններ, հատկապես մարդաշատ վայրերում ՍՇՎ-ների, գրիպի տարածման համար, քանի որ վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։
Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է․
խուսափե´լ սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,
հիվանդության դեպքում՝ մնալ տանը,
մարդաշատ վայրերում գտնվելիս կրել դիմակ,
հիվանդության դեպքում հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ,
չօգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
հագնվե´լ եղանակին համանունչ,
պահպանե´լ հազի և փռշտալու վարվելակարգը,
օգտագործե´լ հնարավորինս շատ հեղուկներ,
հաճախակի օդափոխե´լ փակ տարածքները,
հետևե´լ անձնական հիգիենային: