Հայաստան

ՆԳՆ-ն հորդորել է անհետ կորած զինծառայողների ծնողներին բացել Բաղրամյան պողոտան, սակայն այն դեռևս փակ է

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ-ն հորդորել է անհետ կորած զինծառայողների ծնողներին բացել Բաղրամյան պողոտան, սակայն այն դեռևս փակ է

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անհետ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել են Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում ԱԺ պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նրանք հայտնել են, որ արդեն երկար ժամանակ փորձում են հանդիպել Քոչարյանին, սակայն չեն ստացել դրական արձագանք։

Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է Բաղրամյան պողոտայում ընթացող ակցիայի հետ կապված իրավիճակը՝ նշելով, որ իրավապահները մի քանի անգամ հորդորել են ակցիայի մասնակիցներին բացել ճանապարհը, սակայն այն դեռևս փակ է։

«Անհետ կորածների ծնողներն այս պահին ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում։ Մենք մի քանի անգամ հորդորել ենք, որպեսզի բացեն ճանապարհը, բայց այն դեռևս փակ է»,- ասացին ՆԳ նախարարությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում