2025 թվականին երիտասարդ մարմնամարզիկները կընդգրկվեն մեծահասակների թիմում. Հակոբ Սերոբյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ամփոփել է անցնող` 2024 թվականը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում` լրագրողների հետ հանդիպման ընթացքում, Սերոբյանը տարվա մեծագույն ձեռքբերումը համարեց Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը:

«Մեզ համար այս տարին լավն էր, սակայն կարող էր ավելի լավը լինել: Մենք մեր նշաձողը, որն ինքներս ենք սահմանել, ավելի ենք բարձրացնում: Փորձելու ենք ավելիին հասնել, եթե անգամ այս տարի ինչ-որ բան չստացվեց, ապա Օլիմպիական խաղերում էր, որտեղ ուզում էինք ոսկե մեդալ նվաճել: Մեզ համար այս տարին առաջընթացի տարի էր»,-ասաց Սերոբյանը:

Վերջինիս խոսքով` մարզական լրագրության ոլորտը լուսաբանող լրագրողները լավ գիտեն, թե ինչ ճանապարհ է անցել Հայաստանի մարմնամարզության հավաքականը և թե ինչ պայմաններում են թիմերը մարզվում:

«Անցնող տարում հատուկ կնշեմ երիտասարդների մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը, որտեղ ունեցանք Եվրոպայի չեմպիոն: Շատ լավ երիտասարդ մարզիկներ ունենք, որոնք 2025 թվականին կմասնակցեն արդեն մեծահասակների պայքարին»,-ասաց նա: 

Ըստ Սերոբյանի` 2025 թվականից սկսած մարմնամարզության ամբողջ թիմը սկսում է նախապատրաստվել Լոս Անջելեսի 2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերին: 

«Երիտասարդ մարզիկ Համլետ Մանուկյանը մեծ ապագա է խոստանում: 2025 թվականին երիտասարդ մարմնամարզիկները կընդգրկվեն մեծահասակների թիմում։ Երիտասարդները հաջորդ տարի չեն մասնակցի միջազգային մրցաշարերի, որպես մրցաշարի, այլ ձգտելու ենք մեդալներ նվաճել»,-ասաց մասնագետը:

Անդրադառնալով 2024 թվականի «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում հաղթելուն` Սերոբյանը նախ շնորհակալություն հայտնեց մարզական լրագրողներին, վստահեցրեց, որ մրցանակն առավել շատ է պարտավորեցնում:

«Իմ կարծիքով լավագույնն այս տարի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն էր: Բայց ես շնորհակալ եմ բոլորից, ովքեր քվեարկել են իմ օգտին»,-առանձնացրեց նա:

Միջազգային ֆեդերացիայի նոր կանոնադրությամբ թե մեծահասակները և թե երիտասարդներն այժմ վարժությունը կատարելիս կանեն 8 տարր: Արթուր Դավթյանի վարժությունում նոր օլիմպիական շրջափուլում փոփոխություններ չեն լինի: Ի տարբերություն նախորդ մրցափուլի գնահատման համակարգի, նոր մրցաշրջաններում մարմնամարզիկները հնարավորություն կունենան նաև բոնուսային միավորներ ստանալ: 

Հայերեն

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել են Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ

Հայտնի են Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Ռուսաստանը Հայաստանին առաջարկ է ներկայացրել նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ

ԵՄ-ն և Հայաստանը Երևանում անցկացրել են մարդու իրավունքների շուրջ 15-րդ երկխոսությունը

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենը քննարկել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը

Հուլիսի 7-ի միջոցառումների անոնս

Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո