Իրավունք

Օրենքի խախտմամբ Երևանում օտարված հողամասը վերադարձվել է պետությանը

1 րոպեի ընթերցում

Օրենքի խախտմամբ Երևանում օտարված հողամասը վերադարձվել է պետությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12,400 քմ մակերեսով հողամասը: 

Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Վ.Թ.-ի միջև 2005 թվականի օգոստոսի 17-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ:

Դատարանի վճռի հիման վրա՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հասցեում գտնվող «հատուկ պահպանվող տարածքներ» նպատակային նշանակությամբ 730 միլիոն 462 հազար դրամ կադաստրային արժեքով 12,400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում