Հնդկաստանում 7-օրյա սուգ է հայտարարվել նախկին վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի իշխանությունները որոշել են յոթնօրյա սուգ հայտարարել երկրի նախկին վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի ներքին գործերի նախարարությունը։

«Ի նշան հարգանքի հանգուցյալ բարձրաստիճան անձի, 2024 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2025 թվականի հունվարի 1-ը ներառյալ Հնդկաստանում կնշվի յոթնօրյա ազգային սուգ: Այդ ընթացքում ազգային դրոշը կխոնարհվի ամբողջ Հնդկաստանում, չի  անցկացվի ոչ մի պաշտոնական ժամանցային միջոցառում»,- հայտնել է գերատեսչությունը։

Իշխանությունները նաև որոշել են հուղարկավորությունը կատարել պետական ​​մակարդակով։ Սպասվում է, որ այն տեղի կունենա դեկտեմբերի 28-ին։ 

«Հուղարկավորության օրն ազգային դրոշը կխոնարհվի նաև արտասահմանում Հնդկաստանի բոլոր դեսպանատներում», - նշել են գերատեսչությունում:

Մանմոհան Սինգհը մահացել է դեկտեմբերի 26-ին՝ 92 տարեկան հասակում, անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունքում, որտեղ նրան տնից տարել են անգիտակից վիճակում։ Ինչպես նշել են բժիշկները, Սինգհը տառապում էր տարեցներին բնորոշ մի շարք հիվանդություններով։ Չնայած բժիշկների բոլոր ջանքերին, նրան   վերակենդանացնել չի հաջողվել։

Մանմոհան Սինգհը եղել է «Հնդկական ազգային կոնգրես» Հնդկաստանի հնագույն քաղաքական կուսակցության անդամ։ Նա վարչապետի պաշտոնն զբաղեցրել է երկու ժամկետով անընդմեջ՝ 2004 թվականի մայիսից մինչև 2014 թվականի մայիսը։

Մանմոհան Սինգհը մեծ նշանակություն է տվել ԲՐԻԿՍ միավորմանը։ Դեռ 2011 թվականին նա հայտարարել է, որ ԲՐԻԿՍ   երկրների աճն ու բարգավաճումը կարող է էական դեր խաղալ համաշխարհային մակարդակով տնտեսական և ֆինանսական կայունության ապահովման գործում:

Հայերեն Русский

Հունաստանի ափերի մոտ  25 մարդ է անհետ կորել միգրանտներով նավի խորտակումից հետո. AFP

Գեղարքունիքի 2 դպրոց մրցանակային տեղեր է զբաղեցրել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի եզրափակիչ փուլում

Գեղարքունիքի մարզի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել մարզի տարբեր բնակավայրերում

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը

«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին

Սիբիրում արջի հարձակման հետևանքով մեկ ամսում հինգերորդ մարդն է զոհվել

Իսրայելի մշակույթի նախարարը սպառնում է Գազայի մասին ֆիլմի պատճառով իսրայելցի կինոգործիչներին զրկել քաղաքացիությունից

Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ

ԱԺ-ում քննարկվում է կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցը