ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբդալա Բու Հաբիբն իր սիրիացի գործընկեր Ասադ Հասան աշ Շիբանիի հետ կայացած հեռախոսազրույցում հայտնել է, որ ձգտում է Բեյրութի և Դամասկոսի միջև բարիդրացիական հարաբերություններ կառուցել, որոնք կծառայեն երկու երկրների ժողովուրդների շահերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է LBCI հեռուստառադիոալիքը։
Երկու նախարարներն էլ ընդունել են հաջորդ տարվա սկզբին հանդիպում անցկացնելու և երկու երկրներին վերաբերող խնդիրները քննարկելու անհրաժեշտությունը:
Դեկտեմբերի 8-ին սիրիական զինված ընդդիմությունը հայտարարել է Դամասկոսը գրավելու և իշխանության անցումային մարմիններ ձևավորելու մասին։
Դեկտեմբերի 21-ին Սիրիայի ժամանակավոր կառավարությունը աշ Շիբանիին նշանակել է արտաքին գործերի նախարար։