Աշխարհ

Պերուի ծովեզերքի մի մասը բնապահպանական աղետի գոտի է հայտարարվել նավթի տարածման պատճառով

1 րոպեի ընթերցում

Պերուի ծովեզերքի մի մասը բնապահպանական աղետի գոտի է հայտարարվել նավթի տարածման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերուի իշխանությունները բնապահպանական աղետի գոտի են հայտարարել Տալարայի նահանգի ծովեզերքի մեծ մասը՝ նավթի տարածման պատճառով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է երկրի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը։

«Նախարարությունը 90 օր ժամկետով բնապահպանական արտակարգ իրավիճակ է հայտարարել է Տալարայի նահանգի մի մասում և հավանություն է տալիս անհապաղ և կարճաժամկետ գործողությունների ծրագրին», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Նավթի տարածումը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին Տալարա քաղաքի նավթավերամշակման գործարանի մոտ: Իշխանությունների տվյալներով՝ տուժել է մոտ 10 000 քառակուսի մետր ջրային տարածք։ Պերուի դատախազությունը հետաքննություն է սկսել Petroperu նավթային ընկերության նկատմամբ։

Իշխանությունները նավթի տարածման հետևանքով տուժած լողափեր են ուղարկել մասնագետների՝ տուժած կենդանիներին փրկելու համար: Մասնավորապես, այդ գոտում են բնակվում խոցելի համարվող կրիաների տեսակներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում