Սիրիայում հայտնել են Ասադին հավատարիմ ուժերի կողմից անվտանգության 14 աշխատակցի սպանության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի ապստամբների կողմից ստեղծված նոր իշխանությունները հայտարարել են, որ տապալված նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերը դարան են մտել և սպանել ներքին գործերի նախարարության 14 աշխատակցի։ Եվ տասը վիրավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Բախումները տեղի են ունեցել դեկտեմբերի 25-ին, Տարտուս քաղաքում։

Ըստ Սիրիայի նոր իշխանությունների՝ անվտանգության ուժերի վրա հարձակվել են, երբ նրանք փորձում էին ձերբակալել նախկին մի սպայի՝ Դամասկոսի մոտ գտնվող տխրահռչակ Սեյդնայայի բանտի հետ առնչություն ունենալու համար։

Ըստ «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպության՝ բախումների ընթացքում նաև զոհվել է 3 զինյալ։ 

Միևնույն ժամանակ Սիրիայի նոր իշխանությունները գիշերային պարետային ժամ են մտցրել Հոմս քաղաքում։ Սա տեղի է ունեցել, քանի որ խռովություններ են սկսվել համացանցում մի տեսանյութի տարածումից հետո, որում պատկերված է ալավիների դամբարանի վրա իրականացվող հարձակումը։ Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դա հին տեսանյութ է և արվել է նոյեմբերի վերջին Հալեպում ապստամբների հարձակման ժամանակ, և որ այդ բռնությունն իրականացվել է անհայտ խմբավորումների կողմից։

Տեսանյութի տարածումից հետո Հոմսում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ 1 ցուցարար է զոհվել, 5-ը՝ վիրավորվել։ 

Նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի գլխավորությամբ լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտել են Դամասկոս, Բաշար ալ-Ասադը թողել է Սիրիայի նախագահի պաշտոնը և լքել երկիրը՝ ապաստան ստանալով Մոսկվայում։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը գլխավորում էր, այսպես կոչված, Փրկության կառավարությունն Իդլիբի նահանգում, հայտարարել է Սիրիայի անցումային շրջանի նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում իր նշանակման մասին. անցումային շրջանը կտևի մինչև 2025 թվականի մարտի 1-ը:  

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար