Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանի Ակտաու քաղաքում Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 38 մարդ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին  հայտնել է Ղազախստանի փոխվարչապետ, արտակարգ պատահարի պատճառների հետաքննության պետական հանձնաժողովի ղեկավար Կանատ Բոզումբաևը:

«Իրավիճակն այնքան էլ լավ չէ, կա 38 զոհ»,-ասել է Բոզումբաևը Ակտաուում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ դիակների նույնականացման նպատակով նշանակվելու են համապատասխան փորձաքննություններ։

Ըստ աղբյուրի՝ Բոզումբաևը հավաստիացրել է ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներին, որ տուժածների բուժման համար անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները առկա են։ Աստանայից լրացուցիչ սանավիացիա է ուղարկվել լավագույն բժիշկների հետ:

 

Հայերեն English Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին