Համագործակցության խորացումը համապատասխանում է ԱՊՀ երկրների հիմնական շահերին. Պուտին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովում հայտարարել է, որ ԱՊՀ շրջանակներում գործընկերության խորացումը համապատասխանում է միավորման անդամ երկրների շահերին. նրանք այսուհետ էլ միասին կաշխատեն տարբեր խնդիրների լուծման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ընդհանուր առմամբ, համոզված եմ, որ Համագործակցության շրջանակներում գործընկերության խորացումն ամենատարբեր բնագավառներում համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների հիմնական շահերին: Եվ վստահ եմ՝ այսուհետ էլ  միասին կաշխատենք սոցիալ-տնտեսական զարգացման, կայունության և անվտանգության ամրապնդման խնդիրների լուծման ուղղությամբ», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։

Պուտինը նաև հաջողություններ է մաղթել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 2025 թվականին ԱՊՀ-ի նախագահությունն այդ երկրին փոխանցելու առթիվ։

«Օգտվելով առիթից՝ կխնդրեի իմ ամենասրտանց շնորհավորանքները հայտնել գալիք Ամանորի առթիվ և քաջառողջության, երջանկության, բարեկեցության և բարգավաճման մաղթանքները՝ ձեր պետությունների քաղաքացիներին»,- դիմել է Պուտինն ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներին:

Հայերեն فارسی Русский

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել