Մշակույթ

Ռուսական արվեստի թանգարանն արվեստասերներին կներկայացնի «Կշեռք» պատմագեղարվեստական ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

Ռուսական արվեստի թանգարանն արվեստասերներին կներկայացնի «Կշեռք» պատմագեղարվեստական ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական արվեստի թանգարանի «Կշեռք» պատմագեղարվեստական ցուցահանդեսում կներկայացվեն վաղ միջնադարից մինչև 20-րդ դարի կեսերի կշեռքներ Հայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին։

Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու կշեռքի պատմությանը, խորհրդաբանությանը, ձևերին և կիրառման եղանակներին։
Կշեռքի խորհուրդը կներկայացվի միջնադարյան մանրանկարչության, քանդակագործության օրինակներով, իսկ Սերգեյ Փարաջանովի և Հակոբ Հակոբյանի ստեղծագործությունները յուրովի կմեկնաբանեն կշեռքի գեղարվեստական իմաստաբանությունը։

Այս ցուցահանդեսը միջթանգարանային համագործակցության լավագույն օրինակ է, որտեղ ներկայացվում են կշեռքներ Հայաստանի պատմության թանգարանի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի, Միջին արևելքի թանգարանի, Մ. Մաշտոցի անվ. Մատենադարանի, Սերգեյ Փարաջանովի թանգարանի, կոլեկցոներներ Նարեկ Վան Աշուղաթոյանի, Հակոբ Մոմջյանի, Գալամքերյանների և Հրազդան Թոքմաջյանի հավաքածուներից։

Ցուցահանդեսը կգործի մինչև 2025-ի ապրիլի 1-ը։ Ամբողջ ընթացքում կկազմակեպվեն թեմատիկ դասախոսություններ, կրթական ծրագրեր։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում