Դանիան ուժեղացնում է Գրենլանդիայի պաշտպանությունը Թրամփի արած հայտարարությունների ֆոնին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի կառավարությունը հայտարարել է Գրենլանդիայի պաշտպանական ծախսերի զգալի ավելացման մասին. դրանից առաջ ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը դարձյալ հայտարարել էր արկտիկական տարածքը ձեռք բերելու ցանկության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է BBC-ն:

Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը հայտարարել է, որ փաթեթի գումարը կկազմի առնվազն 1,5 միլիարդ դոլար:

Դեկտեմբերի 23-ին Թրամփը կրկին հայտարարել էր, որ հսկայական կղզուն տիրելը և դրա նկատմամբ վերահսկողությունը «բացարձակ անհրաժեշտություն է» ԱՄՆ-ի համար։

Գրենլանդիան Դանիայի ինքնավար տարածքն է, որտեղ տեղակայված է ամերիկյան խոշոր տիեզերական բազան: Կղզին ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ գտնվում է Հյուսիսային Ամերիկայից դեպի Եվրոպա ամենակարճ ճանապարհին: Գրենլանդիան ունի օգտակար հանածոների և նավթի մեծ պաշարներ։

«Մենք երկար տարիներ բավականաչափ ներդրումներ չենք կատարել Արկտիկայում, այժմ մենք պլանավորում ենք ուժեղացնել մեր ներկայությունը», - ասել է նա:

Օրեր առաջ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատել։ Գրենլանդիայի խորհրդարանում արձագանքել էին Թրամփի հայտարարությանը։

Թրամփը 2019 թվականին՝ իր առաջին պաշտոնավարման ժամանակ, առաջարկել էր գնել Գրենլանդիան։ Գաղափարն անմիջապես կտրականապես մերժվել էր ինչպես Դանիայի, այնպես էլ կղզու իշխանությունների կողմից։

Գրենլանդիայի այն ժամանակվա վարչապետ Քիմ Քիլսենը Թրամփին պատասխանել էր, որ Գրենլանդիան չի վաճառվում և չի կարող վաճառվել, բայց կղզին պատրաստ է ԱՄՆ-ի հետ առևտրի և համագործակցության՝ ռազմական ու տնտեսական առումով:

Այն ժամանակ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Թրամփի առաջարկը համարել էր «անհեթեթ»։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ի նախագահը նրան անվանել էր «ստոր» և չեղարկել այցը Կոպենհագեն։

Իսկ Գրենլանդիան գնելու գաղափարն առաջին անգամ առաջ է քաշվել 1860-ական թվականներին Էնդրյու Ջոնսոնի նախագահության ժամանակ:

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով