Պարագվայում առգրավվել է Բրազիլիա առաքվող 57 տոննա մարիխուանա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարագվայի իշխանություններն առգրավել են 57 տոննա մարիխուանա՝ 22 միլիոն դոլար արժողությամբ: Թմրավաճառներն այդ բեռն ուղարկում էին Բրազիլիա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պարագվայի նախագահ Սանտյագո Պենյան X սոցիալական ցանցում։

Պենյան ասել է, որ իրավապահ մարմինները թմրանյութերը հայտնաբերել են «Մարանգատու» կոչվող գործողության արդյունքում։

«Այս գործողության արդյունքում առգրավվել է 57 տոննա սեղմված մարիխուանա, որը պատրաստ էր առաքվել Բրազիլիայի շուկա՝ պատճառելով ավելի քան 22 միլիոն դոլարի տնտեսական վնաս այս հանցավոր կազմակերպությանը», - գրել է նա:

Պենյան նաև հավաստիացրել է, որ երկիրը կշարունակի պայքարը թրմանյութերի մաքսանենգությամբ զբաղվող խմբերի դեմ։ 

Հայերեն