Վրաստան

Սաակաշվիլիի կալանքը երկարաձգվել է սահմանի հատման գործով

1 րոպեի ընթերցում

Սաակաշվիլիի կալանքը երկարաձգվել է սահմանի հատման գործով

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թբիլիսիի քաղաքային դատարանը սահմանն ապօրինի հատելու գործով, որպես խափանման միջոց, պահպանել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ կալանքը, չնայած այն հանգամանքին, որ նա արդեն պատիժ է կրում այլ գործերով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «TACC»-ը։

Հաղորդվում է, որ դատական նիստի ժամանակ Սաակաշվիլիի փաստաբան Բեկա Բասիլայան միջնորդություն է ներկայացրել՝ կալանքը չեղարկելու համար այն բանից հետո, երբ ավարտվել է սահմանի ապօրինի հատման գործով դատարանում ապացույցների ուսումնասիրման փուլը։ Փաստաբանի խոսքով՝ այնպիսի խափանման միջոցի համար, ինչպիսին կալանքն է, հիմքեր չկան, քանի որ դատարանը շուտով պետք է հրապարակի գործով վճիռը, իսկ նախկին նախագահն արդեն կալանքի տակ է։

Դատավոր Միխեիլ Ջինջոլիան պարզաբանել է, որ Սահակաշվիլիի փախուստի կամ նոր հանցագործության վտանգը պահպանվում է, ուստի կալանքը չեղարկելու միջնորդությունը մերժվել է։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում