Թուրքիայում գործարանում պայթյունի հետևանքով 12 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի արևմուտքում' Բալըքեսիր ​​քաղաքում գործող պայթուցիկ նյութեր արտադրող գործարանում պայթյուն է որոտացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ 

Նահանգապետ Իսմայիլ Ուսթաօղլուն հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս երեքը' վիրավորվել։ Նրա խոսքով՝ նոր պայթյունի վտանգ չկա։ 

Նշվում է, որ դեռ պարզված չէ, թե ինչը կարող էր հանգեցնել նման ողբերգության։ 

Հայերեն English