Հայաստան

Պետությունը վերականգնում է Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին

2 րոպեի ընթերցում

Պետությունը վերականգնում է Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշելով, որ Վայոց ձորի Գնդեվազի 17-րդ դարով թվագրվող Սբ Աստվածածին եկեղեցու և դրանում գտնվող որմնանկարի վերականգնման աշխատանքները սկսվել են 2024 թ. և իրականացվում են ԿԳՄՍ նախարարության միջոցներով: Եկեղեցու վերականգնման աշխատանքները կավարտվեն 2025 թ․:

Եկեղեցում գտնվող որմնանկարը վերանկարվել է 1906 թ․։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով որմնանկարի ամրակայման և վերականգնման նախագիծը 2021-2022 թթ․ իրականացրել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (նախագծի հեղինակ՝ որմնանկարների վերականգնող մասնագետ Արժանիկ Հովհաննիսյան)։ 

Որմնանկարների ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով 2024 թ․ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված բաց ընթացակարգով մրցույթում հաղթող է ճանաչվել «Ռեստարտ 1» ՍՊԸ-ն։ Ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացումից հետո որմնանկարները ծածկվել են պաշտպանիչ թաղանթով։ Այն եկեղեցու ուխտավորների համար հասանելի կդառնա եկեղեցու վերականգնման աշխատանքների ավարտից հետո:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում