Մարզեր

ՀՀ գլխավոր դատախազն այցելել է սահմանամերձ Խաչիկ բնակավայր և հանդիպել Արենի համայնքի աշակերտներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազն այցելել է սահմանամերձ Խաչիկ բնակավայր և հանդիպել Արենի համայնքի աշակերտներին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի դեկտեմբերի 22-ին այցելել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազությունից հայտնում են, որ Վարդապետյանն այցի ընթացքում հանդիպել է համայնքի շուրջ 50 աշակերտի:

Հանդիպմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, Վայոց ձորի մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը, Արենի համայնքի և Խաչիկ բնակավայրի ղեկավարները, այլք:

«Աննա Վարդապետյանը Խաչիկ բնակավայր առաջին այցը կատարել էր 2024 թվականի հուլիսի 6-ին և Մշակույթի տանը, որտեղ իրականացվում է «Կայթ» կրթամշակութային հանգույցի «Արև է ելել» համայնքահեն ծրագիրը, ի պատասխան աշակերտների՝ կրկին հանդիպելու առաջարկին՝ խոստացել էր մինչև տարեվերջ այցելել Արենի համայնք:

Մշակույթի տանն արդեն գործում է գրադարան, որտեղ ՀՀ գլխավոր դատախազն ու տարիքային տարբեր խմբերի աշակերտները զրուցել են վերջիններս հետաքրքրող մի շարք թեմաներից, որից հետո մասնակցել են «Կայթ» մշակութային հանգույցի կողմից կազմակերպված «Կաթիլ» խմբի համերգին»,- նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում