Մարզեր

Սննդային թունավորմամբ 10 քաղաքացի տեղափոխվել է Սպիտակի և Տաշիրի հիվանդանոցներ

1 րոպեի ընթերցում

Սննդային թունավորմամբ 10 քաղաքացի տեղափոխվել է Սպիտակի և Տաշիրի հիվանդանոցներ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Սպիտակ և Տաշիր քաղաքների բժշկական կենտրոն է ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից՝ մանրամասնելով, որ ստացված ահազանգին արագ արձագանքել են Լոռու մարզային կենտրոնի տեսուչները: 

Անմիջապես սկսված վերահսկողական միջոցառումներով պարզվել է, որ տուժած քաղաքացիները սնվել են Վանաձորի կենտրոնական շուկայի տարածքում գործող անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Ալավերդյանին պատկանող հանրային սննդի կետում:

Առկա սննդամթերքից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության:

Վերահսկողության ընթացքում պարզվել է նաև, որ սույն օբյեկտն աշխատում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: 

Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է: 

Լաբորաոր փորձաքննության արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում