Հայաստան

Կանոնակարգվում է սեռաբջիջների և սաղմերի ներմուծման և արտահանման գործընթացը

2 րոպեի ընթերցում

Կանոնակարգվում է սեռաբջիջների և սաղմերի ներմուծման և արտահանման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարարության մշակած նոր նախագծով առաջարկվում է հստակեցնել սեռաբջիջների և սաղմերի ներմուծման և արտահանման հետ կապված իրավահարաբերությունները՝ համապատասխանեցնելով գործող օրենսդրությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի, նախագծերի միասնական կայքում։

Նախագիծը նախատեսում է նաև սահմանել կենսաբանական ծնողի (ծնողների) գրավոր համաձայնության և բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության տրամադրած տեղեկանքի ձևերը։

Փոփոխություններն անհրաժեշտ են՝ հաշվի առնելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» օրենքի վերջին լրացումները։ Օրենքով պահանջվում է սահմանել սեռաբջիջների և սաղմերի ներմուծման ու արտահանման համար դիմելու փաստաթղթերի հստակ ցանկը և կարգավորել այդ գործընթացները։

Նախագծի ընդունմամբ կստեղծվի կանոնակարգված և իրավական հիմքով համապատասխանեցված դաշտ սեռաբջիջների և սաղմերի ներմուծման ու արտահանման գործընթացների համար։ Կսահմանվեն փաստաթղթերի ներկայացման պահանջները, այդ թվում՝ անհրաժեշտ տեղեկանքի և գրավոր համաձայնության ձևերը։

Նախագծի ընդունումը պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում չի նախատեսում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում