Տնտեսություն

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 10,2 միլիարդ դոլարի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 10,2 միլիարդ դոլարի

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Հայաստանի միջև 2024 թվականի 10 ամիսների ընթացքում առևտրաշրջանառությունը կազմել է 10,2 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով գրեթե երկու անգամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում:

«Այժմ մենք ունենք 2024 թվականի 10 ամիսների տվյալները: Առևտրաշրջանառությունը կազմել է 10,2 միլիարդ դոլար: Դա երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը, բայց տարին դեռ չի ավարտվել, այնպես որ, կարծում եմ, մենք այդ ցուցանիշը էլ ավելի կբարելավենք»,- Օվերչուկի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում