Վաչե Տերտերյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վաչե Տերտերյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ 

Վաչե Տերտերյանը 2005-2008 թվականներին զբաղեցրել  է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալի, 2008-2015 թվականներին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ 2015-2016 թվականներին նա զբաղեցրել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ 2016-2019 թթ. նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ:

2019 թվականից Վաչե Տերտերյանը զբաղեցնում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնը։ 

Հայերեն English Français

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին