ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վաչե Տերտերյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Վաչե Տերտերյանը 2005-2008 թվականներին զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալի, 2008-2015 թվականներին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ 2015-2016 թվականներին նա զբաղեցրել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ 2016-2019 թթ. նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ:
2019 թվականից Վաչե Տերտերյանը զբաղեցնում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնը։