ՀՀ ԱԺ փոխնախագահը Սաուդյան Արաբիայում մասնակցել է ՄԱԿ-ի ինտերնետ կառավարման ֆորումին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ՄԱԿ-ի ինտերնետ կառավարման ֆորումի գլխավոր քարտուղար Չենգետայ Մասանգոյի հրավերով դեկտեմբերի 18-ին Ռիադում (Սաուդյան Արաբիայի Թագավորություն) մասնակցել է ՄԱԿ-ի «Ինտերնետ կառավարման համաժողով 2024»-ին:

Միջոցառման խորհրդարանական հատվածին նվիրված «Փոփոխությունների հզոր հավաքական ուժը. խորհրդարանականները համաշխարհային զարգացած թվային ապագայի համար» պանելային քննարկման ընթացքում ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է ինտերնետ կառավարման, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը, օրենսդրական բարենպաստ պայմանները՝ գործընկերներին հրավիրելով համագործակցության:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր փոխկապակցված աշխարհում, որտեղ թվային տեխնոլոգիաները դարձել են կյանքի գրեթե բոլոր ոլորտների անբաժան մասը: 

Նրա խոսքով՝ խորհրդարանների միջեւ միջազգային համագործակցությունը եւս առաջնային նշանակություն ունի, քանի որ թվայնացման, կիբեռանվտանգության, արհեստական բանականության ազդեցությունը դուրս է գալիս պետական սահմաններից՝ դառնալով գլոբալ մարտահրավեր, ազդելով ինչպես մարդու իրավունքների ու ժողովրդավարության, այնպես էլ պետությունների թվային ինքնիշխանության վրա:

Միաժամանակ, ԱԺ փոխնախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ միտված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը եւ տարածաշրջանի կապակցվածության խթանմանը՝ այդ տեսանկյունից կարեւորելով նաեւ ինտերնետ կապուղիների ցանցի զարգացման դերը:

Քննարկմանը բանախոսների կարգավիճակով ներկա են եղել խորհրդարանականներ Արգենտինայից, Նորվեգիայից, Սաուդյան Արաբիայից, Նամիբիայից եւ Պակիստանից:

Ֆորումի աշխատանքների շրջանակներում ԱԺ նախագահի տեղակալը հանդիպել է Ինտերնետի կառավարման խորհրդի ՄԱԿ-ի քարտուղարության ղեկավար Չենգետայ Մասանգոյի եւ Ինտերնետ հասարակության հիմնադրամի նախագահ ու գլխավոր գործադիր տնօրեն Սալի Վենթվորթի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ինտերնետ կառավարման խորհրդի հետ համագործակցությունն առավել խորացնելու, ինչպես նաեւ Հայաստանում միջազգային միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունները:

Հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ հյուրընկալ երկրի խորհրդարանի ներկայացուցիչների, ինչպես նաեւ միջոցառմանը մասնակցող այլ գործընկեր շրջանակների հետ:

Հայերեն English Français Русский

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով

Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի կազմակերպած քննարկմանը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը հոկտեմբերի 30-ին ունի մեկ մասնակից

«Երևանյան բեսթսելեր». «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, սեպտեմբեր, 2026

Անահիտ Մանասյանը հավաստագրեր է հանձնել ՀՀ ՄԻՊ հաստատության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կազմակերպած վերապատրաստման դասընթացի մասնակից ոստիկաններին

Ջերմուկից 15 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել