Թբիլիսիում հերթական ցույցն է տեղի ունեցել. ցուցարարները հրաժարվում են խոսել իշխանությունների հետ

3 րոպեի ընթերցում

Demonstrators stand in front of police during a rally outside the parliament's building to protest the government's decision to suspend negotiations on joining the European Union for four years in Tbilisi, Georgia, on Saturday, Nov. 30, 2024. (AP Photo/Zurab Tsertsvadze)

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել հերթական բողոքի ակցիան՝ ուղղված երկրի իշխանությունների քաղաքականության դեմ։ Այն ավարտվել է կեսգիշերին մոտ։ Ցուցարարները հրաժարվում են բանակցություններ վարել իշխանությունների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը։

Ցուցարարների պահանջներն անփոփոխ են՝ նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել և ազատ արձակել բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից բերման ենթարկված ավելի քան 30 երիտասարդների, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։

Նշվում է նաև, որ նոյեմբերի 28-ից Թբիլիսիի կենտրոնում շարունակվող ամենօրյա բողոքի ակցիաները դեռևս չունեն կոնկրետ առաջնորդներ, ելույթներ։ Ի պատասխան վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ գոնե ինչ-որ երկխոսություն սկսելու բոլոր հրապարակային առաջարկներին, ցուցարարները լրագրողներին ասում են, որ խոսելու բան չունեն «անօրինական» կառավարության և խորհրդարանի հետ և վստահեցնում են, որ ամենօրյա բողոքի ակցիան կշարունակվի նույնիսկ Ամանորի գիշերը։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն արդեն երրորդ օրն է՝ Թբիլիսիում է։ Նա արդեն հանդիպումներ է ունեցել Վրաստանի առաջնորդների, ընդդիմության, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Այս հանդիպումների բովանդակությունը չի բացահայտվում։

Դեկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան անձնական պատժամիջոցներ են սահմանել Վրաստանի ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղադրվում են խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանական անհամաչափ ուժ կիրառելու մեջ։

Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ մոտ 150 ոստիկան տուժել և այրվածքներ է ստացել այն պատճառով, որ ցուցարարները կրակել են նրանց վրա հրատեխնիկայով։ Գործակալությունը նշում է, որ դեկտեմբերի սկզբին ամենաագրեսիվ ցուցարարների ձերբակալությունից հետո ցույցերն, իսկապես, սկսեցին խաղաղ ընթանալ՝ առանց ոստիկանության վերահսկողության։

Վրաստանում ընդդիմությունը չի ճանաչել հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների արդյունքները։ Հանրապետությունում տեղի են ունեցել բողոքի բազմաթիվ ցույցեր։ Նոյեմբերի 28-ին երկրում բողոքի նոր ալիք սկսվեց այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշման մասին՝ մինչև 2028 թվականի վերջն օրակարգում չներառել ԵՄ-ի հետ անդամակցության բանակցություններ վարելու հարցը և հրաժարվել ԵՄ բոլոր բյուջետային դրամաշնորհներից։  

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները