Հայաստան

ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի դեսպանին․ երկկողմ համագործակցությունը կընդգրկի նոր ուղղություններ

2 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի դեսպանին․ երկկողմ համագործակցությունը կընդգրկի նոր ուղղություններ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ 

Դեսպանը նշանակման կապակցությամբ շնորհավորել է Արփինե Սարգսյանին և մաղթել հաջողություններ: Կարևորելով երկու երկրների առկա սերտ հարաբերությունները՝ նա համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպանն ընդգծել է, որ դաշնային կապի սպայի նշանակմամբ ապահովելով առավել օպերատիվ կապ՝ խորացել են երկկողմ հարաբերությունները:

Արփինե Սարգսյանը կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակներում արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպմանը քննարկվել է կիբեռհանցավորության  դեմ պայքարի, կրիպտոարժույթների շուկայում հնարավոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ ոստիկանության ծառայողների վերապատրաստումների հարցը: ՆԳ նախարարը կարևորել է անդրազգային հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ համագործակցությունը՝ նշելով, որ Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակմամբ նաև այս ուղղություններն են ընդգրկվելու:

Արփինե Սարգսյանը կարևորել է ոչ միայն կենտրոնական ապարատի կարիքները հզորացնելու, այլև տեղերում՝ տարածքային բաժիններում կարողությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստումների անցկացումը:

Կողմերը ողջունել են վիզաների ազատականացման գործառնական փուլի մեկնարկը, որը տրվել է դեկտեմբերի 11-ին Երևանում ՆԳ նախարարի և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների հետ հանդիպման ընթացքում, և պատրաստակամություն են հայտնել համագործակցելու նաև այդ օրակարգի շուրջ։

Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում