Մշակույթ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի ամանորյա տոնական դիմակահանդես-պարահանդես

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի առթիվ դեկտեմբերի 25-ին ժամը 19։00-ից սկսած «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի տոնական դիմակահանդես-պարահանդես։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգասրահի շքեղ սրահներում կհնչի կենդանի երաժշտություն, կլինեն պարեր ու ջերմ տրամադրություն: 

Համերգասրահի պատմական շենքից լսվող զանգերի ղողանջը և փողային նվագախմբի կատարումներն Աբովյան փողոցը կլցնեն տոնական շնչով, իսկ դահլիճի նախասրահում գործող ամանորյա տոնավաճառը յուրահատուկ տրամադրություն կփոխանցի բոլոր մասնակիցներին։ 

«Չայկովսկի» երիտասարդական նվագախումբը դիրիժոր Դավիթ Մարուխյանի ղեկավարությամբ կներկայացնի Կամիլ Սեն-Սանսի «Կենդանիների կարնավալը» (մենակատարներ՝ Լիլիթ Զաքարյան, Անահիտ Դիլբարյան)։ 

Վիզուալ պրոյեկցիայի և հիասքանչ երաժշտության համադրությամբ մասնակիցները կտեղափոխվեն դիմակահանդեսի կախարդական աշխարհ։ Համերգային մասից հետո կսկսվի իրական խրախճանքը. պարասրահը կլցվի առեղծվածով, հանդիսատեսին կտրամադրվեն դիմակներ՝ ավելացնելով երեկոյի հմայքը։ Մասնակիցները կարող են վայելել հրապուրիչ պարային կատարումներ և պարել դիմակահանդեսի նրբաճաշակ և ոճային մթնոլորտում։ 

Տոնական երեկոն կշարունակվի արդեն սրահի ներքնահարկում՝ DJ SunBurn-ի հետ։ Կրակոտ երաժշտական ռիթմերի և լուսային միստիկ շոուի ուղեկցությամբ մասնակիցները կարող են պարել մինչև ուշ գիշեր։ Երեկոն կվարի Հայկ Պետրոսյանը։

Հայերեն

Գավառի համայնքապետարանի ենթակայությամբ գործող թվով 10 հաստատությունների շենքերի տանիքներին տեղադրվել են արևային ֆոտովոլտային համակարգեր

Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը. ԱԳՆ

Լիտվան հայտարարել է Եվրոպայում ամերիկյան կոնտինգենտին փոխարինելու ԵՄ անկարողության մասին

ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ հանդիպմանը ԱԳ նախարարը բարձրաձայնել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցը

Կասկադում սկսվում է նոր դարաշրջան․ այն ավարտուն տեսք կունենա

Ուիթքոֆը հետաձգել է այցը Մերձավոր Արևելք

Մեծ Բրիտանիան կավելացնի ռազմական ծախսերը՝ հրաժարվելով այլ երկրներին տրամադրվող օգնությունից

ԱՄՆ պետքարտուղարն անլուրջ է անվանել Ուկրաինային միջուկային զենք տրամադրելու Զելենսկու կոչը

ԱՀԿ-ն հայտարարել է եվրոպական առողջապահական համակարգում լճացման մասին

Ուզբեկստանում Հաղթանակի 80-ամյակի պատվին հուշամեդալ է սահմանվել