Աշխարհ

Մեծ Բրիտանիան կավելացնի ռազմական ծախսերը՝ հրաժարվելով այլ երկրներին տրամադրվող օգնությունից

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան կավելացնի ռազմական ծախսերը՝ հրաժարվելով այլ երկրներին տրամադրվող օգնությունից

Մեծ Բրիտանիան մինչև 2027 թվականը կավելացնի ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 2-ից մինչև 2,5 տոկոսի չափով, ինչը ամենամեծ աճն է Սառը պատերազմի ավարտից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը:

Նրա խոսքով՝ 2027 թվականից սկսած, երկիրը կնվազեցնի այլ երկրներին տրամադրվող օգնության չափը ՀՆԱ-ի ներկայիս 0,5 տոկոսից մինչև 0,3 տոկոսի չափով։ Խնայողությունները կուղղվեն պաշտպանությանը, թեև Սթարմերը խոստովանել է, որ ուրախ չէ նման հայտարարություն անելու համար, սակայն կառավարությունը պետք է բարդ որոշումներ կայացնի:

Բացարձակ թվով պաշտպանական ծախսերը 2027 թվականից կավելանան 17 միլիարդ դոլարով։ Միևնույն ժամանակ Սթարմերը նախատեսում է մինչև 2030 թվականը դրանք հասցնել ՀՆԱ-ի երեք տոկոսի, այսինքն՝ անել մեկուկես անգամ ավելի, քան հիմա, բայց այս հարցը պետք է լուծվի հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք պետք է տեղի ունենան ոչ ուշ, քան 2029 թվականի օգոստոսին։

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում