Մոսկվայում սպանվել է քիմիական պաշտպանության զորքերի պետ գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի (ՌՔԿՊԶ) պետ Իգոր Կիրիլովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը։

Զոհվել է նաև մեկ այլ զինծառայող՝ գեներալ-լեյտենանտի օգնականը։ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել։

Պայթյունը տեղի է ունեցել Ռյազանսկի պողոտա 2/1 հասցեում։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ գործի է դրվել պայթուցիկ սարք, որը տեղադրված է եղել տան մոտ կայանած սկուտերում։ 

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է մոտ 200 գ տրոտիլային համարժեքով։

«Դեպքի վայրում աշխատում են քննիչներ, քրեագետներ, օպերատիվ ծառայություններ։ Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու նպատակով», - ասել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

Գեներալ-լեյտենանտ Կիրիլովը 54 տարեկան էր։ 2017 թվականից զբաղեցնում է ՌՔԿՊԶ պետի պաշտոնը։ Իգոր Կիրիլովը մասնակցել է ՏՕՍ-2, «Տոսոչկա» համակարգի ստեղծման և սպառազինության մեջ ընդգրկելու գործընթացին: COVID-19 համավարակի ժամանակ Պաշտպանության նախարարությունը նրա ղեկավարությամբ մշակում էր ռեագենտներ՝ կորոնավիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերման համար։ 

Հայերեն English Русский

Մենք գործեցինք որպես թիմ. Մանուել Տուլիպա

Կայացել է Բուրգաս-Երևան առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը

Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին

Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան

«Արարատ-Արմենիա»-ն ՉԼ որակավորման առաջին խաղում հաղթեց «Ռիգա»-ին

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ստորագրել են եռակողմ հուշագիր՝ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը

Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկն էլ՝ ձերբակալվել