Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանում արգելափակվել է Viber մեսենջերը՝ ռուսական օրենսդրության պահանջները խախտելու պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ռոսկոմնադզոր»-ը հայտնում է, որ մեսենջերի հասանելիությունը սահմանափակվել է՝ կապված տեղեկատվության տարածման կազմակերպիչների համար նախատեսված պարտավորությունների չկատարման հետ։

«Ռոսկոմնադզոր»-ի հաղորդագրության համաձայն, այս միջոցառումը նպատակ ունի կանխել մեսենջերի օգտագործումը ահաբեկչական և ծայրահեղական նպատակներով, քաղաքացիների հավաքագրումը նման գործողությունների իրականացման համար, թմրանյութերի վաճառքը և այլ անօրինական գործողությունների տարածումը։

«Տեղեկատվության տարածման կազմակերպիչները պարտավոր են համապատասխանեցնել իրենց գործունեությունը ռուսական օրենսդրության պահանջներին՝ հասարակության անվտանգությունն ապահովելու և անօրինական տեղեկատվության տարածումը կանխելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հատկանշական է, որ Viber-ը Ռուսաստանում երրորդ ամենատարածված մեսենջերն է:

Հայերեն English Русский

Մենք գործեցինք որպես թիմ. Մանուել Տուլիպա

Կայացել է Բուրգաս-Երևան առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը

Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին

Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան

«Արարատ-Արմենիա»-ն ՉԼ որակավորման առաջին խաղում հաղթեց «Ռիգա»-ին

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ստորագրել են եռակողմ հուշագիր՝ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը

Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկն էլ՝ ձերբակալվել