Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել

1 րոպեի ընթերցում

ԾԱՂԿԱՁՈՐ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության կողմից երաշխավորված անվճար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով արտամարմնային բեղմնավորման  (ԷԿՈ) ծրագրից օգտվող շահառուների թիվը, ծրագրի ընդլայնումից հետո, նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե 1000-ով:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն ընդգծեց, որ  2023 թվականի 5441 շահառուի համեմատ պետության կողմից երաշխավորված անվճար «ԷԿՈ» ծրագրին 2024 թվականի մինչև հոկտեմբեր ամիսը 6370 կին է դիմել:

«Նախկինում, մինչև ծրագրի ընդլայնումը, երկրորդային անպտղության դեպքում ծրագրից օգտվելու հնարավորություն էինք տալիս միայն սահմանամերձ բնակավայրերում ապրող կանանց, իսկ այժմ՝ բոլորին: Դեռ ևս երկու ամսվա ցուցանիշները չունենք, բայց, միանշանակ, այդ թիվը մինչև տարեվերջ ավելի է բարձրանալու»,-հավելեց փոխնախարարը՝ մանրամասնելով, որ օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ պետպատվերի շրջանակներում 2020 թվականից առ այսօր 898 երեխա է ծնվել, որից 81-ը՝ զոհված զինծառայողների ընտանիքում:

Հայերեն

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը դիտարկել է հանրային ծառայողների համար իրականացվող բնակարանաշինական ծրագրի ընթացքը

Ռուբինյանն ու Ֆերրանտին ընդգծել են, որ Հայաստան-Իտալիա հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փոշեկուլներ է ձեռք բերել

ՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ է

Հայաստանը քաղաքակրթական կամուրջ է Հնդկաստանի ու Եվրոպայի միջև. Երևանում կայացավ միջազգային համաժողով

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը

Իսրայելը հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցների մասին

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է