Հայաստան

Նախարարը շեշտում է՝ Հայաստանը պետք է գնա առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհով

1 րոպեի ընթերցում

Նախարարը շեշտում է՝ Հայաստանը պետք է գնա առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը պետք է գնա առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ 2025 թվականի պետական բյուջեով միջոցներ չեն նախատեսվել առողջապահական ապահովագրության  համակարգի ներդրման ֆինանսավորման համար։ 

«2025 թվականի բյուջեում ապահովագրության ներդրման առաջին փուլի ֆինանսական հատվածը արտահայտված չէ՝ ելնելով այն հանգամանքից, որ համակարգի ներդրման համար որոշակի վերապահումներ կան՝ հասկանալով, որ բարեփոխումը շատ ծավալուն է, բարդ է և շատ մեծ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ լինելու բարեփոխումների ներդրման համար։ Մենք հասկանում ենք, որ լրացուցիչ աշխատանքները դեռ ամփոփման փուլում են։ Պետք է ասեմ, որ հստակ է քաղաքական խոստումը և մոտեցումը, որ մեր երկիրը պետք է գնա առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհով»,- նշեց նախարարը։

Ավանեսյանն ընդգծեց, որ համակարգի ներդրման նպատակն է բարելավել ծառայությունների հասանելիությունը, նվազեցնել քաղաքացիների առողջապահական ծախսերի բեռը և բարձրացնել արվող ծախսերի արդյունավետությունը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում