Բարձր տեխնոլոգիաներ

Starlink-ը Հայաստանում գործունեություն ծավալելու իրավունք է ստացել

1 րոպեի ընթերցում

Starlink-ը Հայաստանում գործունեություն ծավալելու իրավունք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել է «ՍՏԱՐԼԻՆԿ ԷՅԷՄ» ընկերության հայտերը․ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը լիահույս է, որ մոտակա ամիսներին կավարտվի նաև թեստավորման փուլը, և ծառայությունն ամբողջությամբ կշահագործվի։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մխիթար Հայրապետյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

 «Դեկտեմբերի 4-ի և դեկտեմբերի 13-ի՝ ՀԾԿՀ-ում կայացած նիստերի որոշումներով՝ բավարարվել են ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ ԷՅԷՄ» ՍՊ ընկերության հայտերը՝

1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի թույլտվություն տրամադրելու վերաբերյալ:

2. Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կազմակերպման համար երկրորդական հիմունքներով ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ:

Այսպիսով` լիցենզավորումը և թույլտվությունները տրամադրված են, և այժմ թևակոխում ենք թեստավորման փուլ, որը, լիահույս եմ՝ մոտակա ամիսներին կավարտվի, և ծառայությունն ամբողջությամբ կշահագործվի»,- գրել է Հայրապետյանը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում