ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետը կարճ տեսանյութ է տարածել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում դեկտեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: