Տրվել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի մեկնարկը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում դեկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի շրջանակում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ  ներքին գործերի նախարարությունը։  

Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում վճռորոշ նշանակություն ունեցող, այն է՝ փաստաթղթերի անվտանգության, սահմանների և միգրացիայի կառավարման, շարժունակության և ապաստանի, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումների շուրջ։ 

Անդրադարձ է կատարվել նաև նախատեսված բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ-ի հետագա աջակցությանը։ Կողմերը հաստատել են, որ գործընթացը բովանդակային է և չկա այն ավարտելու մեխանիկական վերջնաժամկետ։ 

Բարձրաստիճան պաշտոնյաները համաձայնել են, որ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում հաջորդ քայլերը կլինեն 2025 թվականին երկու պաշտոնական առաքելությունները, որոնց շրջանակում ԵՄ կառույցների համապատասխան փորձագետները կիրականացնեն առկա խնդիրների վերլուծություն։
Նշված առաքելությունները կնպաստեն համապատասխան հենանիշների ցանկի սահմանմանը, ինչն անհրաժեշտ է հեռանկարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման հասնելու համար։

ՆԳ նախարարը շեշտել է, որ ՀՀ-ն վիզաների ազատականացման գործընթացի մշակվելիք գործողությունների ծրագիրը դիտում է որպես միգրացիայի, շարժունակության և հանրային անվտանգության ոլորտների զարգացման ռազմավարական ճանապարհային քարտեզ։

Յոհաննես Լուխները շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել ինտենսիվ աշխատելու պատրաստակամությունը։

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ տրվել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի մեկնարկը։ 

Հայերեն العربية English Español Русский 中文

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի