Մերձավոր Արևելք

Իսրայելը կգնի հինգ «Ռեշեֆ» հրթիռակիր ռազմանավ

1 րոպեի ընթերցում

Իսրայելը կգնի հինգ «Ռեշեֆ» հրթիռակիր ռազմանավ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը համաձայնագիր է կնքել իսրայելական խոշոր նավաշինական Israel Shipyards ընկերության հետ՝ շուրջ 780 միլիոն դոլար արժողությամբ հինգ «Ռեշեֆ» հրթիռակիր ռազմանավեր գնելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Իսրայելի ՊՆ գլխավոր տնօրեն Էյալ Զամիրը Թել Ավիվում հաստատել է գնման պայմանագիրը, համաձայն որի՝ պաշտպանության նախարարությունը Իսրայելի նավաշինարանից գնելու է հինգ ժամանակակից «Ռեշեֆ» հրթիռակիր նավեր՝ մոտ 780 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունը հավելել է, որ Իսրայելի նավաշինական գործարանը վեց տարվա ընթացքում կմատակարարի նոր նավեր և դրանց համար անհրաժեշտ պահեստամասեր։ Գործարքը նախատեսում է նաև պայմանագրի ժամկետի ավարտից հետո հետագա համագործակցության հնարավորություն։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում