Աշխարհ

Էստոնիան և ՆԱՏՕ-ն Սիրգալայում իրականացրել են կրակային զորավարժություններ

1 րոպեի ընթերցում

Էստոնիան և ՆԱՏՕ-ն Սիրգալայում իրականացրել են կրակային զորավարժություններ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էստոնիայի և ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները «Կայծակ» անվամբ կրակային զորավարժություններ են անցկացրել Սիրգալայում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։  

«Զորավարժությունների շրջանակում դեկտեմբերի 10-ից 12-ը էստոնական և դաշնակից ստորաբաժանումներն համատեղ իրականացրել են մարտական կրակոցներ», - ասված է հաղորդագրության մեջ:

Զորավարժանքներն իրականացվել են մասնավորապես էստոնացի և ֆրանսիացի, բրիտանացի ու ամերիկացի դաշնակիցների մասնակցությամբ։ Ինչպես հայտարարել է ֆրանսիական մարտական ​​վաշտի հրամանատարի օգնականը, կրակոցների ժամանակ պաշտպանական գործողություններ են իրականացվել։

«Զորավարժությունների ընթացքում մենք օգտագործել ենք փոքր և հակատանկային զենքեր, ինչպես նաև «Գրիֆոն» զրահափոխադրիչ՝ ծանր գնդացիրով և ծխային նռնակներով», - ասել է զինվորականը։

Նա հավելել է, որ Էստոնիայի եղանակային պայմանները յուրատեսակ մարտահրավեր էին, քանի որ իրենք սովոր չէին աշխատել նման կլիմայական պայմաններում:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում