Քրեակատարողական ծառայությունը հանրային քննարկում կանցկացնի պայմանական վաղաժամկետ ազատման հայեցակարգով նախատեսված բալային համակարգի փոփոխության վերաբերյալ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը քաղաքացիական հասարակությանը, անհատներին, ոլորտի մասնագետներին, հետաքրքրված և շահագրգիռ անձանց հրավիրում է մասնակցելու ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից կազմակերպված հանրային քննարկմանը՝ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու գործընթացի նոր հայեցակարգում ամրագրված բալային համակարգին վերաբերելի հարցերի վերաբերյալ։
«Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին ժամը 11։00-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում (ք․ Երևան, Արշակունյաց 63)»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հանրային քննարկման պատշաճ կազմակերպման նպատակով անհրաժեշտ է գրանցվել մինչև դեկտեմբերի 16-ը ժամը 16։00-ն՝ զանգահարելով 060-47-36-98 հեռախոսահամարին կամ մասնակցի տվյալներն (անուն, ազգանուն, կազմակերպություն, հեռախոսահամար) ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեին։