Պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մաս է. Փաշինյանը խոսեց ծախսերի արդյունավետության խնդրի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը 3 մլրդ 395 մլն դրամ է հատկացնում համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում:   

ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2024թ պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին ընդհանուր 3 մլրդ 395 մլն դրամ է հատկացվում:

«Նախատեսված է համաֆինանսավորել 23 համայնքի 46 սուբվենցիոն ծրագիր»,–ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: 

Գումարը հատկացվում է Արագածոտնի մարզի 5 ծրագրի, Արարատի մարզի 2 ծրագրի, Արմավիրի մարզի 8 ծրագրի, Գեղարքունիքի մարզի 9 ծրագրի, Լոռու մարզի 1 ծրագրի, Կոտայքի մարզի 4 ծրագրի, Շիրակի մարզի 9 ծրագրի, Սյունիքի մարզի 3 ծրագրի, Վայոց ձորի մարզի 2 ծրագրի, Տավուշի մարզի 3 ծրագրի համար:

Դրանք ոռոգման համակարգերի հիմնանորոգումից մինչև փողոցների լուսավորության ցանցի ընդլայնման, խմելու ջրագծի կառուցման և այլ ծրագրեր են: 

Անդրադառնալով մարդկանց բարեկեցության մակարդակի բարձրացմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եթե, օրինակ, որևէ ճանապարհ ասֆալտապատում կամ սալարկում ենք, այդ ճանապարհին գտնվող բոլոր տների գները բարձրանում են: Բյուջեից ծախսվող գումարն ամեն ընտանիքի ընտանեկան բյուջեի մաս է: Մարդն իր տանը նստած՝ իր կապիտալն աճում է։ Պետական բյուջեն ընտանեկան բյուջե է: Եթե մեկը մարտահրավեր նետի այս շեշտադրմանը, ես կապացուցեմ, որ այն իր ընտանեկան բյուջեի մաս է: Շատ կարևոր գիտակցում է՝ ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մաս է»,-ասաց Փաշինյանը:  

Նա հավելեց՝ ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է Հայաստանի պետական բյուջեն: Վարչապետը նկատեց, որ Հայաստանում եղել են ու կան ուժեր, որոնք մարդկանց ասում են՝ հարկ մի վճարեք: 

Փաշինյանը շեշտեց՝ ներկայացված ծրագրով չկա մի ծախս, որը կոնկրետ  մարդկանց ընտանեկան բյուջեի շրջանակում տեղի ունեցած ծախս չէ:  

Նա խոսեց նաև պետբյուջեի ծախսերի արդյունավետության մասին: Վարչապետն օրինակ բերեց՝ նկատել է՝ կառավարությունում կային սենյակներ, որոնց լույսերը միշտ վառված էին: «Ես ասացի՝ այդ դահլիճի լույսերն ինչո՞ւ եք վառած պահում, այդտեղ իրադարձություն տեղի չի ունենում: Եվ սկսեցինք այդ պահից անջատել: Բայց հետո հետադարձ սարսափով մտածեցի, թե այս 6.5 տարվա ընթացքում և դրանից առաջ ուրիշ 6.5 տարիների ընթացքում ինչքան է այդ ջահը վառած եղել: Եկեք նայենք, թե այդ ջահերը որքան են պետական բյուջեից անիմաստ փող տարել, որ հաշվենք, կարող է սարսափելի թիվ լինի»,-ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ փորձում են ավելի արդյունավետ լինել: 

Հայերեն Español

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է