Մշակույթ

ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ներկա են եղել «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմանը

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ներկա են եղել «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմանը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմմոնո Plus» միջազգային 8-րդ թատերական փառատոնի շրջանակում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա են եղել Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմանը։ Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ «Արմմոնո Plus» թատերական փառատոնն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է: 

«Այն մի հարթակ է, որտեղ երիտասարդ թատերական գործիչները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: Լավագույն մոնոներկայացումները կցուցադրվեն նաև «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում, որը կկայանա 2025 թվականին: Փառատոնի շրջանակում ցուցադրվել է շուրջ 15 մոնոներկայացում-առաջնախաղ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Միջազգային ծրագրում ներառված են եղել Ելենա Կալագանովայի (ՌԴ) «Երջանիկ Շառլոտան» և Ջորջի Դվալիշվիլու (Վրաստան) «Մեկ ուրիշը» մոնոներկայացումները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում