Մարդը բարձրագույն արժեք է. ՀՀ ՄԻՊ-ը ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա արժանապատվությունը` իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ Մարդու իրավունքների օրվա առթիվ իր ուղերձում։ 

«Այսօր` դեկտեմբերի 10-ին, ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրը՝ հիմքում ունենալով 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այս օրը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ ընդգծելու, որ մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա արժանապատվությունը` իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը: 

Մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է ամենօրյա ջանքեր և հանձնառություն: Դա է համերաշխ, հանդուրժող և իրավունքների հանդեպ հարգանքով լի հասարակություն ձևավորելու գրավականը։ 

Այդ առումով պետությունն ունի առանցքային դեր. այն պարտավոր է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող կառուցակարգեր և հետևողականորեն զարգացնել դրանք՝ հիմնվելով իրավունքի գերակայության և մարդակենտրոն արժեքների վրա։ Կարևոր է նաև բոլորիս ջանքերի համատեղումը՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրները հաղթահարելու նպատակով։  

Մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման պատշաճ համակարգի տեսանկյունից կարևոր դերակատարում ունի նաև մարդու իրավունքների կրթությունը։ Պետք է լրջագույն քայլեր ձեռնարկվեն նշված ոլորտում կրթությունը կատարելագործելու ուղղությամբ>,- ասված է ուղերձում։

ՀՀ ՄԻՊ-ը կարևորել է ոչ միայն մարդկանց համար աշխատանքը, այլ նաև մարդկանց հետ աշխատանքը՝ հույս ունենալով, որ իր և ՄԻՊ աշխատակազմի ամենօրյա գործունեությունը նպաստում է հասարակության յուրաքանչյուր անդամի իրավունքների պաշտպանությանն ու արժանապատիվ կյանքի իրավունքի երաշխավորմանը։ 

«Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս կարևոր օրվա կապակցությամբ՝ մաղթելով, որ կարողանանք համատեղ ուժերով ձևավորել իրավունքի գերակայության վրա կառուցված հասարական միջավայր»,- եզրափակել է Անահիտ Մանասյանը։ 

 

Հայերեն English

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Թվային ապագա և կայուն զարգացում. IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին

Իսպանիայում գնացքների բախման միջադեպում դերակատարում է ունեցել ազդանշանի խափանումը. Reuters

Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը

Երևանում մեկնարկում է Եվրոպայի վոլեյբոլի մինչև 20 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլը

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Համբարձում Մաթևոսյանի անունով WhatsApp-ում և Telegram-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել

ԱԺ փոխնախագահը Ադրբեջանի՝ խաղաղությանը վնասող հայտարարություններին նույն կերպ պատասխանելը սխալ է համարում