Իրավունք

ՄԻՊ աշխատակազմի Լոռու ստորաբաժանումը հյուրընկալել է Բազումի Մարշալ Բաղրամյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներին

1 րոպեի ընթերցում

ՄԻՊ աշխատակազմի Լոռու ստորաբաժանումը հյուրընկալել է Բազումի Մարշալ Բաղրամյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Բազումի Մարշալ Բաղրամյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այցը կրում էր ճանաչողական բնույթ. նպատակն էր Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը ծանոթանալը։

Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. աշակերտները բարձրացրել են մի շարք հարցեր, այդ թվում՝ «Հասարակագիտություն» առարկայի շրջանակներում ուսումնասիրած թեմաների վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում