Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված Jamais երգն արդեն համացանցում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված Jamais (երբեք) երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են հանրության լայն շրջանակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը երգը գրել է՝ ոգեշնչվելով Ազնավուրի կոշիկների մասին պատմությունից:

Ըստ Սարգսյանի՝ պատմությունն ունի լուրջ ասելիք, խորը փիլիսոփայություն, ուժ։ 

«Հասկացա, որ այն որպես դասագիրք կարող են ընթերցել արվեստագետները, այլ մասնագիտություններ ունեցողները,  քանի որ ոգեշնչող պատմություն է այն մասին, որ երբեք չպետք է հանձնվել։ Այդ ընթացքում ծնվեց «երբեք» բառը»,-ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը նշել էր կոմպոզիտորը: 

Նրա խոսքով՝ Ազնավուրը շատ մեծ է, և երգը չէր կարող մի երգիչ կատարել։ «Մտածում էի՝ այն պետք է երգեն արտիստներ Հայաստանից և Ֆրանսիայից։ Երկու երկրներից շատ տաղանդավոր երգիչներ ու երգչուհիներ են կատարում երգը՝ Մաշա Մնջոյանը, Աննա Խաչատրյանը, Սոնա Ռուբենյանը, Արամ Mp3-ն, Էրիկը, օպերային աստղեր Գևորգ Հակոբյանը, Ջուլիաննա Գրիգորյանն ու Հովհաննես Այվազյանը։ Նրանց միացել են ֆրանսիացի հայտնի երգիչներ Ժուլիեն Դասենը, որը Ժո Դասենի որդին է, ծագումով հայ Հելեն Սեգարան, որին շատերը կհիշեն «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլից, որում նա մարմնավորում է Էսմերալդային»,-պատմել էր Սարգսյանն ու հավելեվ՝ երգի խոսքերի հեղինակը Բատիստ Ֆոմերն է:։ 

Աշխատանքներն իրականացրել են թե՛ Հայաստանում, թե՛ Ֆրանսիայում։ Տեսահոլովակը ևս նկարահանվել է երկու երկրում։ «Համախմբել ենք երկու երկրի պրոֆեսիոնալների, որոնց միջոցով իրականացրել ենք նախագիծը»,-նշել էր Շուշան Սարգսյանը:

Շառլ Ազնավուրին նվիրված երգը ստեղծվել է մաեստրոյի 100-ամյակի շրջանակում՝ ՀՀ կառավարական հանձնաժողովի որոշմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հրաչյա Պողոսյան հիմնադրամի աջակցությամբ։ 

Հայերեն Français Русский

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը