Երկրաշարժ է գրանցվել Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք
1 րոպեի ընթերցում
![Երկրաշարժ է գրանցվել Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/12/09/PIRpXImoA8pSpXOruxebBvHArkddKwn7LayZyggE.webp)
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ներքին գորշերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից դեկտեմբերի 9-ին տեղական ժամանակով ժամը 00:15-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 8-ին ժամը 20։15-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40․07⁰ և արևելյան երկայնության 44.80⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստանի Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 1.9 մագնիտուդով երկրաշարժ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Գառնի և Գողթ գյուղերում ՝ 2-3 բալ ուժգնությամբ։