Քաղաքականություն

Սիրիայում զինյալները հայտարարել են Դամասկոսը գրավելու և նախագահին տապալելու մասին

1 րոպեի ընթերցում

Սիրիայում զինյալները հայտարարել են Դամասկոսը գրավելու և նախագահին տապալելու մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ընդդիմությունը հայտարարել է, որ իր զինյալները գրավել են մայրաքաղաք Դամասկոսը, իսկ նախագահ Բաշար ալ-Ասադը փախել է երկրից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Ալ Ջազիրա»-ն, «Հայաթ Թահրիր ալ-Շամի» զինված խմբավորման հրամանատար Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանին հայտարարել է, որ բոլոր կառավարական հաստատությունները կմնան վարչապետի ենթակայության տակ, քանի դեռ  պաշտոնապես չեն հանձնվել:

Ըստ աղբյուրի՝ Սիրայի նախագահ Բաշար Ալ-Ասադի գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ:

Մասնավորապես՝ Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով բանակի բարձրաստիճան սպաներին, այսօր վաղ առավոտյան հայտնել է, որ Ասադն ինքնաթիռով մեկնել  է անհայտ ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում