ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով, աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով, որին կից հրապարակել է նաև լուսանկար։
Այցի շրջանակներում նրանք կմասնակցեն Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման հանդիսավոր արարողությանը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: